Գյումրիում տեղի է ունեցել զինված ավազակային հարձակում. հնչել է կրակոց
Փետրվարի 5-ին դիմակավորված և զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ժամը 03։35-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 9 հասցեում գործող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։ Ժամը 03։00-ի սահմաններում գազալցակայանի հարակից տարածքում նկատել է 2 դիմակավորված անձանց, և ինքը գնացել է հանգստի սենյակ, որից հետո իր հետևից դիմակավորվածներից մեկը մտել է սենյակ, ձեռքին եղած ինքնաձիգով կրակել է հատակին և իրենից պահանջել գումար։ Ինքը այդ զինված դիմակավորին հայտնել է, որ գումարը գտնվում է դրամարկղում և մի քանի րոպե անց դուրս է եկել ու նկատել, որ դիմակավորված անձինք հեռացել են դեպքի վայրից։ Հետո պարզել է, որ դրամարկղից հափշտակել են մոտ 150 հազար դրամ։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Կարծիքներ