Անօթևան տղամարդը հանցագործի փոխարեն երկու տարի անցկացրել է հոգեբուժարանում

Անօթևան տղամարդը հանցագործի փոխարեն երկու տարի անցկացրել է հոգեբուժարանում

50 -ամյա Ջոշուա Շփրիսթերսբախը  ձերբակալվել է Հավայան ոստիկանների կողմից, որոնք նրան շփոթել են Ալյասկայից հանցագործի հետ։ «ԻՆքնությունը հերքելու» համար ավելի քան երկու տարի պահվել է հոգեբուժարանում։ Այս մասին հայտնում է Газета.ру-ն՝ հղում կատարելով Washington Post- ին: .

Շփրիսթերսբախը  ձերբակալվել էր 2017 -ի ամռանը, երբ կանգնած էր Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում սննդի հերթում: Ոստիկանը կարծել է, թե Ջոշուան իրականում  Ալյասկայի բնակիչ Թոմաս Քասթլբերիին է, որը հետախուզվում էր 2006 թ.

Մարդը հերքել է, որ ինքը հետախուզվող հանցագործ է, բայց որքան ավելի ակտիվ է փորձել դա ապացուցել, այնքան ոստիկանությունը կասկածում է կալանավորի ողջամտությանը և տեղափոխում Հավայան նահանգի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք: Տղամարդը այնտեղ պահվում էր ավելի քան երկու տարի, մինչև հոգեբույժներից մեկը որոշեց հանցագործի անունը մուտքագրել որոնողական համակարգ և հասկացավ, որ վերջինս բանտում է 2016 թվականից: Հասկանալով, որ Քասթլբերիին այլ նահանգում են պահել, բժիշկը կանչեց դետեկտիվին, ով արդեն վերջնականապես ապացուցել էր, որ Ջոշուան և Ալյասկայից թմրավաճառը երկու տարբեր մարդիկ են: Շփրիսթերսբախը ազատ արձակվեց առանց հրապարակայնության, 2020 թվականի հունվարին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում