Նովոսիբիրսկում մայրը երեխային պատուհանից ցած է նետել
Նովոսիբիրսկում մի կին պատուհանից դուրս է նետել մեկ տարեկան երեխային: Այս մասին հայտնում է Газета.ру-ն՝ հղում կատարելով REN TV- ին:
Նախնական տեղեկություններով ՝ տղան ստացել է ուղեղի ցնցում և միջին ծանրության վնասվածքներ: Աղբյուրի փոխանցմամբ ՝ միջադեպի պահին նրա մայրը հարբած է եղել:
Այժմ բժիշկներն օգնում են երեխային: Միջադեպի կապակցությամբ ստուգում է սկսվել:
Կնոջ արարքի դրդապատճառներն անհայտ են: Քննչական գործողությունները շարունակվում են:
Կարծիքներ