Նախկին կնոջն իջեցրել էր տաքսիից, ապա կրակոցներ արձակել․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

Նախկին կնոջն իջեցրել էր տաքսիից, ապա կրակոցներ արձակել․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

Մարտի 14-ի առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Ռոմանոս Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում մի տղամարդ փակել էր մի տաքսի մեքենայի ճանապարհը, վիճել ուղևորուհու հետ, կրակել նրա ուղղությամբ, ապա՝ ինքն իրեն:

Մարմնական վնասվածքներ ստացած կինն ու տղամարդը տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ահազանգին արագ արձագանքած Մալաթիայի ոստիկանները իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված կինն ու 42-ամյա մերձավանցի տղամարդը նախկին ամուսիններ են, որ տղամարդը հարկադրաբար կանգնեցրել էր տաքսին, իջեցրել նախկին կնոջը, վիճել հետը, ապա կրակոցներ արձակել։

Դեպքի վայրի զննությամբ ատրճանակը հայտնաբերվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում