Չեռնոգորիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Չեռնոգորիայում կիրակի օրը տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում միմյանց դեմ են կանգնելու երկրի ներկայիս ղեկավար Միլո Ջուկանովիչը և «Եվրոպան հիմա» շարժման ներկայացուցիչ, տնտեսական զարգացման նախկին նախարար Յակով Միլատովիչը։
Պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ մարտի 19-ին կայացած ընտրությունների առաջին փուլի արդյունքներով Ջուկանովիչը հավաքել է ձայների 35,37%-ը, Միլատովիչը՝ 28,92%-ը։ Չնայած առաջին փուլում հետ մնալով գործող նախագահից, երկրորդ փուլում ֆավորիտը հենց Միլատովիչն է։
Կարծիքներ