Չի կարելի սեփական կուսակցությունում որդեգրել մի գործելաոճ, հետո այդ գործելաոճը պրոյեկտել մնացած ուժերի վրա ու ներկայացնել որպես հնարավոր չարիք. Վ. Ալեքսանյան

 Չի կարելի սեփական կուսակցությունում որդեգրել մի գործելաոճ, հետո այդ գործելաոճը պրոյեկտել մնացած ուժերի վրա ու ներկայացնել որպես հնարավոր չարիք.  Վ. Ալեքսանյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երբ բողոքում է համամասնական ընտրակարգից, որպես հիմնական փաստարկ օգտագործում է միտքը, թե իբր միայն համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունների ցուցակները կազմված կլինեն մեծամասամբ Երևանի ներկայացուցիչներից, մարզերի բնակիչները, եթե կոպիտ ասենք՝ կմնան առանց հարեհաս, մարզից ընտրված պատգամավորի։

Եթե ճիշտն ասեմ, հենց սկզբից էլ լուրջ վերապահում ունեի այս փաստարկի մասով, որովհետև մեր կուսակցությունը, օրինակ, դիտարկում է համամասնական ցուցակում մարզերից թեկնածուների ներկայացվածության պարտադիր ապահովում։ Մտածում էի, թե ի՞նչ խնդիր կա նման մոտեցում ցույց տալ նաև մյուս կուսակցություններում, ու կամ ինչի՞ց էր պարոն Մարուքյանը վերցրել, որ կուսակցությունները գնալու են հենց այդ ճանապարհով։

Պատասխանը իրականում շատ ավելի պարզ էր․ պարոն Մարուքյանն էդպես էր մտածում, որովհետև ինքն է այդպես անում իր կուսակցությունում։

Այսպես․ ԼՀԿ-ն այս գումարման խորհրդարանում ունի 17 պատգամավոր, որոնցից ծնունդով Վանաձորից են 6-ը

Էդմոն Մարուքյան

Հրանտ Այվազյան

Արմեն Եղիազարյան

Արկադի Խաչատրյան

Կարեն Սիմոնյան

Տարոն Սիմոնյան

կամ խմբակցության ուղիղ 35.29%-ը։

Հետևություններն, իհարկե, թողնում եմ ձեզ, բայց չեմ կարող Էդմոն Մարուքյանին չխնդրել, որ սեփական արշինով չափի միայն այն ուժերին, որոնք դրանով չափելի են։ Չի կարելի սեփական կուսակցությունում որդեգրել մի գործելաոճ, հետո այդ գործելաոճը պրոյեկտել մնացած ուժերի վրա ու ներկայացնել որպես հնարավոր չարիք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում