Հակառակորդի դիպուկահարի կողմից ՀՀ զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Հակառակորդի դիպուկահարի կողմից ՀՀ զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Վերջինս մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին:
Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ մանրամասնելով.
27.07.2020 թ.՝ ժամը 01։10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակված կրակոցից ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կոկորդի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ