ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները
Արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Պարոն Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,- նշեց Նաղդալյանը:
Ավելի վաղ, լրատվամիջոցները հայտնել էին, որ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
Կարծիքներ