Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք

Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք, ևս 10 մարդ առողջացել է:  Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1250 դեպք, վարակվածներից  1010-ն ապաքինվել է, 17-ը` մահացել:

7068 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, ևս 242-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում  20 026 211 է, մահացել է 734 025 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում