Երկուշաբթի ԱԺ-ում տեղի ունեցածն ասպատակություն է ՍԴ-ի վրա. Էդմոն Մարուքյան

Երկուշաբթի ԱԺ-ում տեղի ունեցածն ասպատակություն է ՍԴ-ի վրա. Էդմոն Մարուքյան

«Խորհրդարանը երկուշաբթի օրը մեկուկես ժամում սահամանադրական փոփոխություններ ընդունեց, հետո օրենքը չուղարկեց ՍԴ՝ ՀՀ նախագահին զրկելով նախագիծը ստորագրելու իրավունքից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա կատարվածը որակեց ասպատակություն ՍԴ-ի վրա: Ասուլիսին ներկա պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր հերթին նկատեց, որ փոփոխությունների ընդունման գործընթացում մի շարք ակնառու խախտումներ են տեղի ունեցել, որոնք պետք է դառնան քննարկման առարկա:

«Խախտվել է Սահմանադրության 165-րդ հոդվածի երկրորդ մասը: Մյուս կարևորագույն խախտումն այն է, որ ՀՀ նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու իրավունքից: ԱԺ մեկ՝ իշխանական խմբակցությունը, իր որոշմամբ մեկ այլ սահմանադրական մարմնի իրավունքն ի չիք է դարձրել, ինչը ևս Սահմանադրության խախտում է», - նշեց իրավաբան պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում