ԼՂ իշխանությունները ելնելով հումանիտար վիճակից, որոշել են Ասկերանով թույլ տալ ռուսական բեռների մուտքը

ԼՂ իշխանությունները ելնելով հումանիտար վիճակից, որոշել են Ասկերանով թույլ տալ ռուսական բեռների մուտքը

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել ԼՂ-ին հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով մեր հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂ տեղեկատվական շտաբը, որում նաև ասված է.

«Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:

Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:

Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսական Կարմիր Խաչն Ակնայի (Աղդամ) ճանապարհով հումանիտար օգնությամբ բեռնատար էր ուղարկել ԼՂ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում