Ներկայացվել են Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող միջոցառումների կատարողականի մասով ձեռքբերումները
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ կայացել է ՄԻՊ-ի ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի եզրափակիչ նիստը:
Նիստին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի առջև ծառացած խնդիրներին՝ կապված ադրբեջանական ագրեսիայի հետ։
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ եզրափակիչ նիստին նախատեսվում է քննարկել նախորդ 3 տարիների ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրենց կառույցներին վերապահված կետերով նախատեսված միջացառումների կատարողականները, մասնավորապես անդրադառնալով ձեռքբերումներին և ՄԻՊ 2023-2025 թթ․ ԳԾ մշակման գործընթացին և առաջիկա անելիքներին:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել շահագրգիռ գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը՝ հաջորդ ԳԾ-ում առավել թիրախային միջոցառումներ ու չափելի արդյունքներ ամրագրելու համար։
Ներկայացվել են Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող միջոցառումների կատարողականի մասով ձեռքբերումները՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը, ՀՀ նոր քրեական և քրեադատավարական օրենսգրքերում երեխայակենտրոն կարգավորումների ներդնումը, Արդարադատության ակադեմիայի միջոցով իրականացված դատավորների, քննիչների, դատախազների, դատավորների թեկնածուների ցուցակում ընգրկված անձանց վերապատրաստումները:
Կատարված աշխատանքներից բացի ներկայացվել են չիրականացված միջոցառումները, որոնց հիմնական պատճառները պայամանավորված են եղել կորոնավիրուսային համաճարակի, 2020 թ. 44-օրյա պատերազմի, 2022 թ. սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքներով:
Հաջորդիվ համակարգող խորհրդի անդամ գերատեսչությունները ներկայացրել են իրենց իրավասությանն առնչվող միջոցառումների իրականացման արդյունքները և առաջացած խոչընդոտները։
Հանդիպումը շարունակվել է ՄԻՊ 2023-2025 թթ․ ԳԾ նախագծի համառոտ ներկայացմամբ: Փաստաթղթի նախագիծը արդեն իսկ ներկայացված է հանրային քննարկման՝ e-draft կայքում: Բացի այդ մինչև ս/թ մարտի ավարտը կկազմակերպվի պաշտոնական հանրային քննարկումների երկու նիստ:
Այս միջոցառումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համագործակցության միջոցով:
Կարծիքներ