Չի կարելի սիրել երկիրը միայն այն ժամանակ, երբ հաղթում ես․ Բայդեն

Չի կարելի սիրել երկիրը միայն այն ժամանակ, երբ հաղթում ես․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել` մեկնաբանելով նախագահական ընտրությունների արդյունքները։

Նա հաստատել է իշխանությունը խաղաղ ճանապարհով Դոնալդ Թրամփին փոխանցելու իր խոստումը։ Գործող նախագահն ամերիկյան ընտրական համակարգն անվանել է արդար և թափանցիկ։

«Սա տեսլականների մրցակցություն էր։ Չի կարելի սիրել երկիրը միայն այն ժամանակ, երբ հաղթում ես։ Վստահեցրել եմ ընտրյալ-նախագահ Թրամփին, որ իմ աշխատակազմը կաշխատի նրա թիմի հետ ապահովելու իշխանության խաղաղ փոխանցումը: Դրան է արժանի Ամերիկայի ժողովուրդը»,- ասել է Բայդենը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում