ԱՄՆ-ի նախագահը հուսով Է, որ կկարողանա կարգավորել ՌԴ-ի հետ փոխգործակցությունը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ Վաշինգտոնը պատրաստ Է կոնստրուկտիվորեն աշխատել Ռուսաստանի հետ, հատկապես այն բնագավառներում, որտեղ դա շահավետ Է Վաշինգտոնի համար:
«Այնտեղ, որտեղ ԱՄՆ-ի համար շահ կա Ռուսաստանի հետ աշխատանքում, մենք պետք Է դա անենք եւ անելու ենք»,-նշել Է նա՝ հանդես գալով Սպիտակ տանը: Նաեւ Բայդենը Ռուսաստանի հետ փոխգործակցության ընդունելի տարբերակ գտնելու» հնարավորության հույս Է հայտնել: «Այժմ ապաԷսկալացման ժամանակն Է: Հետագա գործողությունները կանխամտածված երկխոսություն եւ դիվանագիտական գործընթաց են: ԱՄՆ-ը պատրաստ Է կոնստրուկտիվորեն առաջ շարժվել այդ ուղղություններով»,-հավելել Է նա:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հավելել Է, որ այս շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցն «անկեղծ եւ հարգալից» Էր: ԱՄՆ-ի ղեկավարը հավելել Է, որ երկու երկրներն «զգալի պատասխանատվություն են կրում գլոբալ կայության համար»: Ավելի վաղ, ապրիլի 15-ին, ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ռուսաստանյան 25 ընկերությունների եւ ՌԴ-ի 15 քաղաքացիների նկատմամբ՝ ի պատասխան Ռուսաստանի «չարամիտ գործունեության, մասնավորապես, կիբեռգրոհներ անցկացնելու, ընտրություններում միջամտության եւ Ղրիմի իրադրության համար: Բացի այդ, Վաշինգտոնը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների շրջանակներում որոշել Է Վաշինգտոնում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունից արտաքսել նրա տասն աշխատակիցների: Այդ մասին ասվում Է Սպիտակ տան ապրիլի 15-ին հրապարակված հայտարարության մեջ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նաեւ հայտարարել Է Ռուսաստանի պետական պարտքի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: ՆԱՏՕ-ում պաշտպանել են ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները: ՌԴ ԱԳ նախարարությունը ՆԱՏՕ-ի արձագանքը ԱՄՆ-ի պատժամիջոցներին որակել Է «21-րդ դարի վասալություն», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ