Չինաստանում կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութը հաջողությամբ թեստավորել են մարդկանց վրա
Չինական «China National Biotec Group» (CNBG) ընկերությունը հայտարարել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Դրական արդյունք են ցույց տվել թեստավորվող միանգամից երկու պատվաստանյութ: Նախնական տեղեկություններով՝ CNBG-ի պեկինյան ստորաբաժանման դեղամիջոցը պատվաստանյութը փորձարկած բոլոր 1120 կամավորների մոտ հանգեցրել է կորոնավիրուսի դեմ հակամարմինների անվտանգ արտադրման:
Հաղորդվում է նաեւ ընկերության ուհանյան ստորաբաժանման պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին: CNBG-ից հայտնել են Արաբական Միացյալ Էմիրություններում դեղամիջոցի փորձարկման եզրափակիչ փուլի անցկացման թույլտվություն ստանալու մասին: Ընկերությունից, սակայն, չեն հստակեցրել, թե կոնկրետ որ պատվաստանյութի մասին է խոսքը:
Կարծիքներ