«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը տեխնիկական պատճառներով հետաձգվեց աշնանային նստաշրջան

ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բարև Ձեզ, հարգելի ընկերներ,
եկել եմ ասեմ, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը տեխնիկական պատճառներով հետաձգվեց աշնանային նստաշրջան, իսկ բովանդակային առումով վերջինիս վրա այլևս աշխատելու կարիք չկա:
Այժմ աշխատում եմ մի քանի կարևոր օրենսդրական նախաձեռնությունների վրա, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին՝ անվտանգություն, երթևեկություն, անգամ՝ աղմուկ։
Մեկ այլ շատ կարևոր օրենսդրական նախաձեռնություն է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր, ներկայումս ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի կողմից նախնական մշակված «Ծովային օրենսդրությունն է»(ստեղ գուցե ժպտաք, ասեք՝ մեզ ծով որտեղի՞ց, բայց դրանից առաջ խորհուրդ կտամ ուսումնասիրել միջազգային իրավունքը և փորձը):
Ըստ այդմ, եկել եմ ասեմ, որ եթե կլինեն նեղ ոլորտային մասնագետներ կամ փորձագետներ անկախ ոլորտից՝ տնտեսագետ, միջազգային իրավունքի մասնագետ կամ իրավաբաններ, ովքեր ցանկություն կունենան հասարակական հիմունքներով իրենց ներդրումն ունենալ ինչ-որ չափով, ես այդ աջակցությունից ոչ միայն չեմ հրաժարվի, այլ անչափ շնորհակալ կլինեմ, որպեսզի անվտանգային ոլորտի այս կարևոր նախագիծը մշակենք միասին:
կանխավ շնորհակալություն
հարգանքով՝
ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան, նույն ինքը՝ նավակ Ճոճողը
Կարծիքներ