Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան կստեղծեն համատեղ խորհրդարանական վեհաժողով
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանների պատգամավորները պայմանավորվել են համատեղ խորհրդարանական վեհաժողով ստեղծելու շուրջ։ Այս մասին երեքշաբթի հայտնել են Վրաստանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կարևոր որոշում ենք կայացրել, որ կսկսենք աշխատանքները Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանական վեհաժողովի ստեղծման ուղղությամբ: Դա մեր խորհրդարանական հարաբերությունները կբարձրացնի որակապես նոր մակարդակի»,-ասել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն։
Կարծիքներ