Ճապոնիայի արտգործնախարարը կայցելի Թուրքիա և ԱՄԷ

Ճապոնիայի արտգործնախարարը կայցելի Թուրքիա և ԱՄԷ

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին ուրբաթ օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է մարտի 18-ից 21-ը Թուրքիա և ԱՄԷ այցելելու իր պլանների մասին։

«Մարտի 18-ից մարտի 21-ը նախատեսված է իմ այցը Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ: Արտասահմանյան այցի նպատակն է քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, կայունացնել նավթի համաշխարհային շուկայում գները և ամրապնդել հարաբերությունները այդ երկրների հետ»,-  ասել է ԱԳՆ ղեկավարը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում