Կառավարությունն այս պահին մեկ պաշտոնական կոչ ունի, և դա հակահամաճարակային կանոնների պահպանում է. Նիկոլ Փաշինյան
Արդյո՞ք հակասություն չկա կառավարության հայտարարությունների և գործողություների միջև: Ճեպազրույցի ժամանակ հնչած հարցը վերաբերվում էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկին, որով նախարարն, ըստ հարցադրման, քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ ռեստորաններ և սրճարաններ այցելելուց:
Մի կողմից նման կոչ է արվում, մյուս կողմից, սակայն, այդ հաստատությունները չեն փակվում, և հայտնվում են դժվար կացության մեջ՝ ֆինանսական առումով: Նրանք ստիպված են աշխատավարձ, տարածքի վարձակալության գումար, հարկեր վճարել, սակայն կառավարության անդամի կոչով զրկվում են հաճախորդներից:
Անդրադառնալով այս հարցադրմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. կառավարությունն այս պահին մեկ պաշտոնական կոչ ունի, և դա հակահամաճարակային կանոների պահպանում է:
«Կառավարության կոչն է պահպանել հակահամաճարակային կանոնները և չանել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են այդ կոչին: Մենք չենք կարող կյանքի բոլոր իրավիճակները նկարագրել: Ասում ենք պահպանել 3 կանոն՝ կրել դիմակ, դիմակը հանել միայն սնվելիս, սնվելու ընթացքում էն մյուս 2 կանոնները շարունակում են մնալ ուժի մեջ՝ պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:
Հակահամաճարակային կանոնները ռեստորանում հնարավոր է և պահպանել, հնարավոր է և չպահպանել, առօրյա կյանքում հնարավոր է և պահպանել, և չպահպանել: Կարելի է հարևանի հետ խոսել դիմակով և 1.5 մ հեռավորությունից, բայց նաև կարելի է խոսել առանց դիմակ, և 20 սմ հեռավորությամբ»,-ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի, առողջապահական համակարգի գործնկերներին պետք է ճիշտ հասկանանլ, քանի որ ամիսներ շարունակ աշխատում են գերմարդկային ծանրաբեռնվածությամբ:
«Այսօր համաճարակային իրավիճակի առումով շատ է հնչում մեղադրանքներ առողջապահական համակարգի մասով: Համաճարակի տարածվածության դեմ առողջապահության նախարարությունը չի պայքարում, առողջապահական համակարգը պայքարում է համաճարակի տարածման հետևանքների դեմ, երբ որ հիվանդներ են հայտնվում, որոն ք բուժման կարիք ունեն:
Եվ ինչքան շատ է այդ հիվանդները, այդքան ավելի ծանրանում է առողջապահական համակարգի աշխատանքը, մանավանդ,, ո րավելի շատ հիվանդանոցային տեղեր են ծավալվել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ