Իրանում ավազե փոթորկի պատճառով հոսպիտալացվել է 1362 մարդ
Իրանում ավազե փոթորիկի պատճառով հոսպիտալացվել է 1362 մարդ:
Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, ավազե փոթորիկը ամենաուժեղն է եղել Սիստան Բալուչեստան նահանգի հյուսիսում։
Ավազամրրիկը պատել է Զաբուլ, Զահեք, Համուն, Հիրմեն, Նիմրուզ, Զահիդան, Միրջավե, Նուսրեթ Աբադ, Խաշ, Սարավան, Իրանշահր և Մեհրիստան քաղաքները, որտեղ ապրում է մոտ 1 մլն մարդ, տուժածները հոսպիտալացվել են վերջին 5 օրվա ընթացքում:
Կարծիքներ