Գյումրու համայնքապետը հետևել է փողոցների ձնամաքրման աշխատանքներին

Գյումրու համայնքապետը հետևել է փողոցների ձնամաքրման աշխատանքներին

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր` փետրվարի 2-ին, «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրեն ԺՊ Արտավազդ Ոսկանյանի և ոլորտային մի քանի այլ պատասխանատուների հետ շրջել է քաղաքի կենտրոնական և ծայրամասային թաղամասերի մի շարք փողոցներով։

Համայնքի ղեկավարը տեղում հետևել է փողոցների ու մայթերի մաքրման, աղ-ավազային խառնուրդով մշակման աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում է համայնքապետարանը։

Վարդգես Սամսոնյանը պատասխանատուների հետ զրուցել ու քննարկել է աշխատանքների իրականացման ընթացքի, տեխնիկա-սարքավորումների ընդհանուր վիճակի և առկա խնդիրների վերացման համար անհրաժեշտ աշխատանքներին առնչվող հարցեր, որին հաջորդել են համապատասխան հանձնարարականները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում