Ռուս խաղաղապահները ապահովել են 98 ուխտավորի այցն Ամարասի վանք

Ռուս խաղաղապահները ապահովել են 98 ուխտավորի այցն Ամարասի վանք

Ռուս խաղաղապահները երեկ ապահովել են Ամարասի վանք այցելող 98 ուխտավորների և տեղի բնակիչների անվտանգությունը: 

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Արցախում կանոնավոր կերպով ապահովում են միջնադարյան հայկական եկեղեցի այցելելու ցանկություն ունեցող ուխտավորների անվտանգությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

«Որպես վանքի վանահայր, որպես քահանա, ես շատ շնորհակալ եմ բոլոր խաղաղապահներին, բոլոր զինվորներին մատուցած ծառայության համար: Յուրաքանչյուր պատարագից հետո ավելի շատ ուխտավորներ են գալիս: Սա խոսում է այն մասին, որ մարդիկ անվտանգ են զգում իրենց` տեսնելով, որ խաղաղապահներն իրենց ուղեկցում են։ Այնտեղ, որտեղ կախված է Ռուսաստանի դրոշը, որտեղ ծառայում են ռուս զինվորները, այնտեղ 100 տոկոսով անվտանգ է», - ասաց Ամարաս վանքի ռեկտոր քահանա Գեղարդը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում