ԱՄՆ-ի սենատորները հանդես են եկել ՌԴ-ի հետ գագաթնաժողովի օգտին, բայց դեմ են հարաբերությունների «վերաբեռնավորմանը»
ԱՄՆ-ի երկու կուսակցությունների սենատորները Axios պորտալին հայտարարել են, որ ընդհանուր առմամբ հավանություն են տալիս ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ գագաթնաժողովի գաղափարին, բայց հանդես են գալիս Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների «վերաբեռնավորման» դեմ: «Դա պետք Է տեղի ունենա: Անկախ այն բանից, թե մենք ինչ կասկածներ ունենք Պուտինի նկատմամբ, նա անհաշիվ միջուկային զենք ունի: Արդեն այդ մեկը նշանակում Է, որ մենք պետք Է ինչ-որ ձեւով փոխգործակցենք նրա հետ»,-պորտալը մեջբերում Է հանրապետական սենատոր Մարտ Ռուբիոյի խոսքը:
Հանրապետական Ռիչարդ Բերն ասել Է, որ «ոչ մի մինուս չի տեսնում այդպիսի հանդիպում անցկացնելու մեջ», իսկ դեմոկրատ Բեն Քարդինը գագաթնաժողովը համարել Է «լավ գաղափար», եթե օրակարգում ներառվեն Ուկրաինան եւ կիբեռգրոհները: Դեմոկրատ Քրիս Մերֆին նշել Է, որ Բայդենը «գիտե՝ երբ Է գալու հարմար ժամանակը բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար»: Այդուհանդերձ, մի շարք սենատորներ ավելի զգուշավոր են արտահայտվել: Սենատի Միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ դեմոկրատ Բոբ Մենենդեսը Axios-ին ասել Է, որ հավատում Է գագաթնաժողովն արդյունավետորեն անցկացնելու Բայդենի կարողությանը, թեեւ մեծ հույսեր չի տածում դրա արդյունքների նկատմամբ:
Պորտալը նշում Է, որ, ամենայն հավանականությամբ, երկու նախագահների հանդիպումը կկայանա «մեծ յոթնյակի» հունիսյան գագաթնաժողովից հետո: Ինչպես հաղորդվել Է, ապրիլի 13-ին Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում Պուտինին առաջարկել Է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում: Ապրիլի 16-ին ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ հանդիպման մասին Բայդենի առաջարկությունը «փաստորեն շատ բանով համընկնում Է այն առաջարկության հետ, որն ավելի վաղ հնչեցրել Է նախագահ Պուտինը»: Ապրիլի 18-ին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել Է, որ Բայդենի եւ Պուտինի հանդիպումը քննարկվում Է եւ պետք Է կայանա դրա համար համապատասխան պայմանների առկայության դեպքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ