Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին ներկայացրել է իրավիճակն Արցախում և հայտնել, որ միջազգային գործընկերները պետք է քայլեր ձեռնարկեն՝ կանխելու Ադրբեջանի գործողությունները
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպել է Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մտադրությունների մասին, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և ակնհայտորեն ուղղված են Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հայրենիքից զրկելուն։ Միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԵՄ-ն, պետք է հրատապ քայլեր ձեռնարկեն դա կանխելու համար։
Կարծիքներ