Կառավարությունը սուբվենցիոն 5 ծրագրի համար Շիրակի մարզին 356 մլն 948 հազար դրամ է հատկացրել
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 356 մլն 948 հազար դրամ սուբվենցիոն 5 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով:
Մարզպետարանի տեղեկացմամբ, 201 մլն 150 հազար դրամ գումարը նախատեսվել է «Գյումրի համայնքի կարիքների համար 10 ավտոբուսների և 10 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը։
76 մլն 992 հազար դրամ կտրամադրվի «Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում՝ 2 փուլով» սուբվենցիոն ծրագրի Կառավարության մասնաբաժնի հատկացմանը։
50 մլն 245 հազար դրամ հատկացվելու է «Ախուրյան համայնքի 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգում, կեղտաջրերի հեռացում, ջեռուցման համակարգերի տեղադրում /Ախուրյան բնակավայրի «Հեքիաթ» մանկապարտեզ, Քեթի բն․ մանկապարտեզ/» ծրագրի ֆինանսավորմանը։
25 մլն 816 հազար դրամ նախատեսվել է «Գյումրի համայնքի 10 մանկապարտեզների վերանորոգում /«Գոհար» մանկապարտեզ/» սուբվենցիոն ծրագրին։
2 մլն 745 հազար տրամադրվելու է «Գյումրու ԲԲՇ-ների էներգաարդյունավետ արդիականացում /Մուշ-2 թաղամաս, 7-1 հասցեի շենք/» ծրագրի պետության համաֆինանսավորմանը։
Կարծիքներ