Տղամարդիկ Վայոց ձորի մի քանի գյուղում կեղծ թղթադրամներով գնումներ են արել. երկուսն էլ ձերբակալվել են
Հունիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց Ձորի մարզի գումարատկում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայոց ձորի մարզի բնակիչ Նարինե Հ․-ի կողմից շահագործվող, Արփի գյուղում գտնվող խանութ-սրահում անհայտ համարանիշի «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կեղծ 5 հազար թղթադրամով է գնումներ է կատարել։
shamshyan.com-ի հաղորդմամբ, իրավապահները մեկնել են Նարինե Մ․ի խանութ-տաղավար, որտեղ էլ վերջինս ոստիկաններին ու պարեկներին հայտնել է, որ իրեն անծանոթ անձը Արփի գյուղի Երևանյան խճուղի 37/1 հասցեում գործող «Լիմոն» խանութից գնել է 2 հատ «TESLA» տեսակի էներգետիկ ըմպելիք, վճարել է «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ 5 հազար թղթադրամ, հետ ստացել 4 հազար 5 հարյուր դրամ մանրը, ինչի արդյունքում պատճառվել է 5 հազար դրամի վնաս։
Նույն օր ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հերթական ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ձեռնարկել են օպերատիվ հետախուզական անհարժեշտ միջոցառումներ և ճշտել են, որ ժամը 17։15-ի սահմաններում կասկածյալներ Հարութ Հ․-ն և Արմեն Մ․-ն 1 հատ 5 հազար անվանական արժեքով «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ կեղծ թղթադրամ են իրացրել Վայոց ձորի մարզի բնակիչ 50-ամյա Մարիամ Ա․-ին պատկանող գինու տաղավարում:
Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում նշված անձինք փորձել են 2 հատ 5 հազար անվանական արժեքով «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ կեղծ թղթադրամներ իրացնել «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածքում գործող, Վայոց ձորի մարզի բնակիչ 50-ամյա Աստղիկ Վ․-ին պատկանող տաղավարում, իսկ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում նույն անձինք փորձել են 2 հատ 5 հազար անվանական արժեքով «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ կեղծ թղթադրամ իրացրել է Մալիշկա բնակավայրի 19-րդ փողացում գործող, Վայոց ձորի մարզի բնակիչ 83-ամյա Ռոզա Ա․-ին պատկանող մթերային խանութում։
Նույն օրը արդեն ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հավաստի օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 13։40-ի սահմաններում Հարութ Հ․-ն և Արմեն Մ․-ն 1 հատ 5 հազար անվանական արժեքով «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ կեղծ թղթադրամ են իրացրել Մալիշկա բնակավայրի 8-րդ փողացում գործող, Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Անահիտ Բ․-ի կողմից օգտագործվող մթերային խանութում, իսկ արդեն հերթական օպերատիվ տվայլներով պարզվել է, որ ժանը 16։50-ի սահմաններում Հարութ Հ․-ն և Արմեն Մ․-ն 1 հատ 5 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ են իրացրել Վերնաշեն բնակավայրի Թանահատի 17-րդ փողացում գործող մթերային խանութի վաճառողուհի Աղավնի Թ․-ին։
Իրավապահները ժամեր անց հայտնաբերել են Հարութ Հ․-ին և Արմեն Մ․-ին և տեղափոխել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ էլ կեղծ թղթադրամներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել են։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ այլ տեղերում էլ նման արարք կատարած լինեն։
Կարծիքներ