Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 27-ից 28-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 25, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, խարդախության` 5, բնակարանային գողության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի՝ 4-ական, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի գողության փորձի՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի առանց իրացնելու նպատակի շրջանառության, գույքն անզգուշությամբ վնասելու, փաստաթղթի կեղծիքի և թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենա փախցնելու և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ