Բելառուսը եւ Վիետնամը շահագրգռված են բիզնեսի գծով փոխգործակցության ընդլայնմամբ
Բելառուսը եւ Վիետնամը շահագրգռված են բիզնեսի գծով փոխգործակցության ընդլայնմամբ: Այդ մասին Բելառուսի առեւտրաարդյունաբերական պալատի (ԲելԱԱՊ) փոխնախագահ Դենիս Մելեշկինը հայտնել Է «Բելառուս-Վիետնամ. ռազմավարական տնտեսական գործընկերության նոր հորիզոններ» առցանց ռեժիմով բիզնես-հանդիպմանը:
«Մեր երկրների փոխգործակցությունը դինամիկորեն զարգանում Է, միայն վերջին տարիների ընթացքում տեղի են ունեցել նշանակալի այցեր ինչպես քաղաքական բնույթի, այնպես Էլ գործարար, կայացել են ամենաբարձր մակարդակի, բիզնեսի ներկայացուցիչների հանդիպումներ, անցկացվում են մի շարք ցուցահանդեսային միջոցառումներ, համաժողովներ, որտեղ բիզնեսը կերտում Է փոխշահավետ համագործակցություն: Այդ ամենը խոսում Է այն մասին, որ Բելառուսը եւ Վիետնամը շահագրգռված են բիզնեսի գծով փոխգործակցության ընդլայնմամբ»,-նշել Է ԲելԱՊՊ-ի փոխնախագահը:
Երկրների միջեւ լավ Է զարգացած միջտարածաշրջանային համագործակցությունը. Մինսկը եւ Բելառուսի գործնականում բոլոր մարզերը համապատասխան համաձայնագրեր ունեն Վիետնամի հետ: «Բացի առեւտրաարդյունաբերական համագործակցությունից, մենք համագործակցում ենք սոցիալական եւ մշակութային ոլորտներում: Այդ ամենը նպատակաուղղված Է փոխադարձ կապերի ընդլայնմանը, օգնում Է փոխադարձ առեւտրին, ավելացնում մեր ապրանքաշրջանառությունը, իսկ այն վերջին տարիներին աճել Է մի քանի անգամ: Ես հուսով եմ, որ նաեւ այսօրվա միջոցառումը կնպաստի Բելառուսի եւ Վիետնամի տնտեսական ինտեգրացմանը»,-ընդգծել Է Դենիս Մելեշկինը:
Կարծիքներ