Կամբոջացի ուսանողները ստեղծել են թռչող աթոռ
Կամբոջայի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի (NPIC) մի խումբ ուսանողներ աթոռանման թռչող սարք են ստեղծել:
Մշակողները կահույքի վրա տեղադրել են ութ պտուտակ, որոնք թույլ են տալիս անօդաչու սարքին բարձրանալ մինչև չորս մետր:
Այս փուլում սարքը կարողանում է դիմանալ մինչև 60 կգ քաշ ունեցող մարդու ծանրությանը և օդում մնալ մոտ 10 րոպե:
Ինչպես հաղորդում է Reuters-ը` դրա մշակման համար պահանջվել է մոտ երեք տարի: Ընդհանուր առմամբ, ուսանողները հետազոտությունների և հավաքների վրա ծախսել են մոտ 20 հազար դոլար:
Երիտասարդ գյուտարարները ասել են, որ գաղափարն առաջացրել են իրենց հայրենի քաղաքի խնդիրները` կապված հաճախակի հրդեհների և ճանապարհների ծանր երթևեկի հետ: Նրանց կարծիքով` զարգացումն ապագայում կարող է օգտակար լինել հրշեջների համար` բարձրահարկ շենքերի վերին հարկերի կրակը մարելու համար: Բացի այդ, այն կարող է օգտակար լինել մարդկանց տեղափոխելիս:
«Մենք ցանկանում էինք լուծել մեր հասարակության որոշ խնդիրներ` հրշեջների համար անօդաչու տաքսի ստեղծելով», – բացատրել է ուսանողներից մեկը:
Կարծիքներ