«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 4 հայտ կստանա աջակցություն

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 4 հայտ կստանա աջակցություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը շարունակվում է: Ներկայացրած 11 հայտից 4-ը մասնագիտական խմբի գնահատման արդյունքում կստանան դրամաշնորհային աջակցություն։

Ծրագրի առանցքային նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։

Դրամաշնորհային ծրագրի թեմատիկ ուղղություններն են՝

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը,
Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը,
պատմագրություն,
հնագիտական ժառանգություն,
ուրարտագիտություն,
դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում