ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի վարչապետի հետ
Լիբանանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, նոյեմբերի 18-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաժիբ Միքաթիի հետ։
Հայ-լիբանանյան բարեկամությանը բնորոշ ջերմ ու անկեղծ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգի որոշակի հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային կարևորություն ներկայացնող թեմաների։
Կարծիքներ