Իմ վախերը իշխանության կորստի հետ կապ չունեն, այլ պետականության․ Փաշինյան
Իմ վախերը իշխանության կորստի հետ կապ չունեն։
Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իշխանությունն իմը չէ, այլ ժողովրդինն է, ես վարձու ընտրված աշխատող եմ, որը այսօր աշխատում է, վաղը կարող է և չաշխատեմ, իմ վախը ոչ թե իշխանության, այլ անկախության ու պետականության կորուստն է»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ ինքը պետականության վախն ունեցել է 2022-2023 թվականին, երբ դա հասել էր իր պիկին։ Հիմա այդ վախերը նվազում են Կառավարության կայացրած որոշումներով։
Կարծիքներ