Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 208-ի
Ֆիլիպիններում Ռայ թայֆունի զոհերի թիվը հասել է առնվազն 208-ի, հաղորդում է CNN-ը։ 52 մարդ դեռ անհետ կորած է, 240-ից ավելի մարդիկ լուրջ վնասվածքեր են ստացել։ 330 հազարից ավելի մարդ տարհանվել է։
Թայֆունը կղզի-պետության զբոսաշրջային Սիարգաո կզղուն էր հարվածել անցյալ հինգշաբթի՝ առաջացնելով լայնամասշտաբ հեղեղումներ և հասցնելով մեծ վնաս։ Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Բազմաթիվ շրջաններում կոմունիկացիոն ցանցերը և հոսանքագծերը շարքից դուրս են եկել, մեծաթիվ բնակավայրեր ջրածածկ են եղել։
Ըստ լրատվամիջոցի՝ Ռայն այս տարի Ֆիլիպիններին հարվածած 15-րդ թայֆունն է և մյուսներից ամենահզորը։ Քամու արագությունը կազմել է 260 կմ/ժամ՝ 5-րդ աստիճանի փոթորկին համարժեք։ Այժմ թայֆունը վերածվել է 2-րդ աստիճանի փոթորկի՝ 165 կմ/ժամ քամու արագությամբ։
Կարծիքներ