Իրանում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հարավում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից 216 կմ հարավ-արեւելք՝ մոտ 1,24 մլն մարդ բնակչությամբ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 25 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ