Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպանը

Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը (նստավայրը՝ Թբիլիսի):

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-դանիական հարաբերությունները կարձանագրեն զարգացման դրական դինամիկա։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում ողջունելի է համարվել Հայաստան Եվրոպական միության կողմից նոր դիտորդական առաքելության ուղարկելու որոշումը։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին և օր առաջ ապօրինի շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտությանը:

Զրուցակիցները նշել են, որ Հայաստանը և Դանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության և այլ բնագավառներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում