BBCArabic-ը կապ է հաստատել Սիրայի գրոհայիններից մեկի հետ
BBCArabic-ը կարողացել ա կապ հաստատել Սիրայից ադրբեջանի սահման եկած գրոհայիններից մեկի հետ, ով ընդունել էր ամսական $2000-ով ադրբեջանի առաջարկը, որպեսզի բարելավվեր իր ու ընտանիքի կարիքները, բայց չգիտեր թե ինչ էր իրան սպասվում: Ասել էին, որ գնալու են ռազմական օբյեկտներ պաշտպանելու: Տեղափոխել են թուրքական գյուղ, ձեռքերից վերցրել են հեռախոս, փող, հագուստ, որպեսզի իրենց չիդենտիֆիկացնեն: Մի կերպ հետ ա վերցրել հեռախոսը, որպեսզի կապ հաստատի ընտանիքի հետ: Հետո Թուրքիայից տեղափոխել են Ադրբեջանի ու Արցախի սահման ու չեն էլ ասել, որ շուտով կռվելու են: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանի զինվորի համազգեստներ են բաժանել, մարդա մի հատ Կալաշնիկով են տվել ու ուղարկել են առաջին գիծ: Ասումա նույնիսկ չգիտեինք, թե որտեղ ա հակառակորդը: Որոշները ուզեցել են հետ գնան ու էտ պահին սկսվել է ռմբակոծությունը: Ասումա բազայում լիքը սիրիացի դիակներ ու վիրավորներ ա տեսել, ովքեր նույնիսկ բժշկական օգնություն չէին ստանում: Ասումա շատերը ցանկանում են հետ գնան Սիրիա, բայց չեն թողնում: Գերու կարգավիճակով կռվում են: Հոդվածում խոսվում է նաև այն մասին, որ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի հիմնադիր Ռամի Աբդուլ Ռահմանին հաստատել է, որ Սիրիայից վարձու գրոհայիններ են ուղարկվել Ադրբեջան, այնինչ Թուրքիան ու Ադրբեջանը հերքում են: Գրոհայինների ընտանիքները հիմա ծանուցումներ են ստանում Ադրբեջանում իրենց մահվան մասին:
Լուսանկարում մեր ֆոտոլրագրողն է, հայ զինվորներին լուսանկարելիս
BBC-ի անդրադարձում` մեր ֆոտոլուսանկարչի մեկնաբանությամբ նկարն է իրենց էջում..... Լուսանկարում հայ զինվորներն են.
Կարծիքներ