Դու հլը կուխնյայից դուրս արի. Փաշինյանը՝ Մինասյանին

Դու հլը կուխնյայից դուրս արի. Փաշինյանը՝  Մինասյանին

Քաղաքական բացիլը վերակենդանանալու շանս է ստացել: Այս մասին Աժ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ  Փաշինյանը:

«Եկել են սովերից են խոսում, սոցիալական բունտերից են խոսում: Այդ սոցիալական բունտից դուք վախեցեք: Մենք ի՞նչ ունենք, որ սոցիալական բունտի զոհ է դառնալու: Առաջին  հերթին ձեր ապօրինի կառուցած դղյակները, բենթլիները են դառնալու սոցիալական բունտի զոհ:  Ուզում եք սոցիալական բունտ,  հրահրեք սոցիալական բունտ, տեսնենք սոցիալական բունտի հետևանքով դո՞ւք որտեղ եք հայտնվելու  և ի՞նչ դիրքով, որը շատ կարևոր է»,- ասաց Փաշինյանը:

 Վարչապետն անդրադարձավ նաև ընդդիմության  բողոքներն արգելելու մասին խոսակցություններին:

«Տեսանք ձեր արած հանրահավաքը: Կես միլիոն դոլար ծախսում եք, 200 մարդ եք հավաքում: Կեսին էլ սպառնալով: Գալիս եք,  առանց դիմակի կանգանում եք  և ասում եք՝  չկա կորոնավիրուս: Հիմա էլ ասելու եք՝  կորոնավիրուսն իշխանությունը գցել է ընդդիմության ջանը, որ չկարողանանք իշխանափոխություն  անել: Հիմա էլ ամաչում են ասել, որ կորոնավիրուս են: Բա՞  որ  մենք հանրահավաք արեցինք»,- նկատեց Փաշինյանը:

Նիկոլ  Փաշինյանը խոսեց նաև  Վատիկանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսաուղերձների մասին:

«Մի հոգի էլ կա, ասում է՝ ես եմ տղամարդը և «կուխնու» սեղանի  տակից դուրս չեմ գալիս: Մի հատ էլ ուրիշներին խորհուրդ է տալիս ՝ դուրս եկեք ֆեյսբուքից, հաղորդակցվեք իրականության հետ: Արա՛, դու հլը կուխնյայից դուրս արի, նոր մյուսներին «Ֆեյսբուքից» դուրս գալու խորհուրդ տուր»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում