Նիդերլանդներում 15 մարդ մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստավելուց օրեր անց
Նիդերլանդներում առնվազն 15 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալուց հետո: Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսակայա պրավդան»՝ հղում անելով նիդերլանդական լրատվամիջոցին, նրանք մահացել են պատվաստվելուց հետո 9 օրվա ընթացքում:
Հոլանդական դեղագործական հետազոտական կենտրոնի տվյալներով՝ մահացողներից բոլորն առողջական խնդիրներ են ունեցել: Նրանցից երկուսը 70-84 տարեկան էին, մյուսները՝ 85 տարեկանից բարձր:
Նիդերլանդներում «Քովիդ-19»-ի համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 մլն-ը, մահացածներինը՝ 14 հազարը:
Կարծիքներ