Հոնդուրասում հինգ մարդ է զոհվել բանտում ծայր առած անկարգությունների ժամանակ
Հոնդուրասում առնվազն հինգ մարդ Է զոհվել, 39-ը՝ վիրավորվել երկրի արեւելքի Լա Տոլվա բանտում ծայր առած փոխհրաձգության հետեւանքով: Հունիսի 17-ին այդ մասին հայտնել Է EFE գործակալությունը:
Նշվում Է, որ անկարգությունների ընթացքում 15 կալանավոր Է հոսպիտալացվել հրազենային վերքերով: Բանտի տարածքում այս պահին ավելացվել Է իրավապահ մամինների աշխատակիցների թիվը, իրադրությունը վերցված Է վերահսկողության տակ: Անկարգությունների պատճառ Է դարձել թշնամություն անող հրասակախմբերի պայքարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ