Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է հարձակման մասին, եթե միջամտի Իսրայելի հետ հակամարտությանը
Թեհրանը Վաշինգտոնին հաղորդագրություն է փոխանցել, որ եթե միջամտի Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը, ապա տարածաշրջանում ամերիկյան ուժերը հարձակման կենթարկվեն. հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով ամերիկյան երեք աղբյուրի։
«Իրանն այս շաբաթվա սկզբին արաբական մի քանի երկրների միջոցով ուղերձ է փոխանցել Բայդենի վարչակազմին. եթե Միացյալ Նահանգները միջամտի Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողություններին, տարածաշրջանում ամերիկյան ուժերը հարձակման կենթարկվեն»,- ասվում է հրատարակության մեջ:
Ինչպես ուրբաթ ավելի վաղ հայտնել էր CBS News-ը, Վաշինգտոնն սպասում է, որ իրանական հարձակումն Իսրայելի դեմ տեղի կունենա ապրիլի 12-ին: Աղբյուրները նշում են, որ Թեհրանը կարող է օգտագործել ավելի քան 100 անօդաչու թռչող սարք և տասնյակ հրթիռներ ռազմական թիրախների դեմ: Հնարավոր էսկալացիայի ֆոնին ԱՄՆ-ն ամեն կերպ Իսրայելին հավաստիացնում է, որ կաջակցի իր դաշնակիցներին՝ Իրանից և նրա արբանյակներից բխող ցանկացած սպառնալիքի դեմ պայքարում:
Կարծիքներ