Ռեփեր Քարթրայթի կնոջը մեղադրանք է առաջադրվել նրա սպանության համար

Ռեփեր Քարթրայթի կնոջը մեղադրանք է առաջադրվել նրա սպանության համար

Սանկտ Պետերբուրգում զոհված ուկրաինացի ռեփեր Էնդի Քարթրայթի կնոջը մեղադրանք է առաջադրվել նրա սպանության համար, Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեին հղումով գրում է ria.ru-ն։

Գերատեսչության ներկայացուցիչները կարծում են, որ Քարթրայթի կինը տղամարդուն սպանել է «անձնական վատ հարաբերությունների հողի վրա»։ Հանցագործության կատարման եղանակը դեռևս չեն պարզել:

«Հետքեր թաքցնելու նպատակով մեղադրյալը տուժողի մարմինը մասնատել է առանձին մասերի՝ հետագա ոչնչացման նպատակով»,-հայտարարել են քննչական կոմիտեում:

Հուլիսի 29-ի երեկոյան Նևսկի պողոտայում գտնվող բնակարանում ոստիկանությունը հայտնաբերել է 31-ամյա տղամարդու դի։  Զոհվածը ուկրաինացի ռեփեր Էնդի Քարթրայթն է եղել (իսկական անունը՝ Ալեքսանդր Յուշկո) ։

Երաժիշտի կինը, որը գտնվել է նույն բնակարանում, պնդել է, որ վերջինս մահացել է թմրանյութերի գերդոզավորումից։ Կինը հայտարարել է, որ մասնատել է նրա մարմինը, որպեսզի երրպագուներից թաքցնի նրա մահվան պատճառը և ամուսնու մասին «լուսավոր հիշողություն» թողնի։

   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում