Հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

Հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը՝ հետագա աշխատանքի կազմակերպման նպատակով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Պուտինը հայտարարել է, որ աշխատել են շատ կառուցողական, կատարվել է իրավիճակի խորը վերլուծություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում