Քանյե Ուեսթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին մտադիր է մասնակցել որպես անկախ թեկնածու
Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը Forbes-ին տված հարցազրույցում հաղորդել է, որ մտադիր է 2020-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար առաջադրվել որպես անկախ թեկնածու: Նա հավելել է, որ կառաջադրվեր որպես Հանրապետական կուսակցության թեկնածու, եթե այն չներկայացներ պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփը:
Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվելու մասին Քանյե Ուեսթն ավելի վաղ հայտնել էր իր թվիթերյան էջում: Մեկնաբանություններում նրան աջակցել էր Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը:
Կարծիքներ