Պեկինի ավելի քան 1800 բնակիչ ուղարկվել է Չժանցզյակոու քաղաք կարանտինի
Պեկինի իշխանությունները ավելի քան 1800 բնակչի կարանտինի են ուղարկել Չժանցզյակոու քաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Չժանցզյակոուն մոտավորապես 200 կմ է հեռու Պեկինի կենտրոնից: Այնտեղ 2022 թվականի Օլիմպիադայի ժամանակ զետեղված են եղել օլիմպիական կլաստերներ, որտեղ տարբեր մրցումներ են անցկացվել: Թե ինչու է հենց այդ քաղաքն ընտրվել կարանտինի համար, չի հստակեցվում: Դեռ հաղորդագրություններ չկան նաև այն մասին, որ այնտեղ նաև այլ քաղաքների բնակիչների են տանելու կարանտինի համար:
Մեկ օրում Պեկինում հաստատվել է կորոնավիրուսի 83 նոր դեպք, 16 ասիմպտոմ:
Կարծիքներ