Գուրգեն Արսենյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։
Ավելի վաղ Գուրգեն Արսենյանը հաստատել էր, որ Հայաստանում դիտարկում են իր թեկնածությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում, և որ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Մոսկվա։ 2024 թվականի հունիսի վերջին լուրեր տարածվեցին, որ Մոսկվան հաստատել է Արսենյանի ագրեմանը։
Կարծիքներ