Մահվան ելքով վթար Երևան-Երասխ ճանապարհին

Մահվան ելքով վթար  Երևան-Երասխ ճանապարհին

Հունվարի 20-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 37-րդ կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի տարածքում, «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատարին և հայտնվել խաղողի այգում:Այս մասին հայտնում է ոստիկանությունը։

Վարորդը՝ 1987 թ. ծնված Մուշեղ Սարգսյանը, մահացել է:    
Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում