ԱՀԿ-ում հայտարարել են, որ աշխարհում կորոնավիրուսով 4 մլն մարդ է վարակվել մեկ շաբաթում

ԱՀԿ-ում հայտարարել են, որ աշխարհում կորոնավիրուսով 4 մլն մարդ է վարակվել մեկ շաբաթում

 Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 4 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով եւ ավելի քան 64 հազարը՝ մահացել: Ինչպես օգոստոսի 4-ին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), յոթ օրում ախտահարման նոր դեպքերի թիվը 3 տոկոսով գերազանցել Է նախորդ շաբաթվա ցուցանիշները, իսկ մահացությունը կրճատվել Է 8 տոկոսով:

«Վարակման նոր դեպքերի թիվն աճում Է ավելի քան մեկ ամիս. անցյալ շաբաթ (հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 1-ը) հայտնաբերվել Է ավելի քան 4 միլիոն նոր դեպք»,- ասված Է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում:

Ընդգծվում Է, որ հաղորդումներ են ստացվել ավելի քան 4 հազար մահացածների մասին»: Տեղեկագրում բերված տվյալների համաձայն վարակումների թվի աճը կազմել Է 3 տոկոս, մինչդեռ մահացու վախճանների քանակը նվազել Է 8 տոկոսով:

Հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 1-ն աշխարհում հայտնաբերվել Է 4 033 836 վարակված եւ արձանագրվել Է մահվան 64 216 դեպք: Օգոստոսի 1-ի դրությամբ ընդամենը եղել Է ախտահարման 197 788 117 դեպք: Համավարակի սկզբից ի վեր մահացել Է 4 219 578 մարդ:

Շաբաթվա ընթացքում հիվանդացությունն առանձնապես խիստ աճել Է Արեւելյան Միջերկրականում (37 տոկոսով) եւ Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (33 տոկոսով): Դրա հետ մեկտեղ դրա նվազում Է արձանագրվել Եվրոպայում (9 տոկոսով), Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (3 տոկոսով), ինչպես նաեւ Աֆրիկայում (1 տոկոսով): Մահացությունն զգալիորեն ավելացել Է Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (48 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (31 տոկոսով):

Ըստ որում մահացու վախճանների քանակի Էական նվազում Է նշվել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (29 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 1 միլիոն մարդ եւ մահացել 8 հազարից ավելի հիվանդ: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,2 միլիոն նոր դեպք եւ 20 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ - արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 840 հազար վարակվածներ, մահացել Է 22 հազարից ավելի մարդ:

Շաբաթվա ընթացքում ամենաշատ վարակվածերի մասին ԱՀԿ-ին հայտնել Է ԱՄՆ-ը (543 420): Այնուհետեւ հետեւում են Հնդկաստանը (283 923), Ինդոնեզիան (273 891), Բրազիլիան (247 830) եւ Իրանը (206 722): Այն երկրների եւ տարածքների թիվը, որոնցում շրջանառում Է բարձր վարակելիությամբ աչքի ընկիող «դելտա» շտամը, հուլիսի 28-ից մինչեւ օգոստոսի 3-ն աճել Է երեքով եւ հասել 135-ի, հայտել են կազմակերպությունում: Չորս շտամներից («ալֆա», «բետա», «գամմա» եւ «դելտա»), որոնք դասվում են «անհանգստություն հարուցող տարբերակների (англ. - variants of concern) կատեգորիային, շաբաթվա ընթացքում իր աշխարհագրությունն ընդյանել Է նաեւ «բետա» տարբերակը: Անցյալ տարվա օգոստոսին այն հայտնաբերվել Է Հրավաֆրիկյան Հանրապետությունում, այժմ առկա 132 պետություններում (մեկով ավելի, քան նախորդ շաբաթ): Իր հերթին «ալֆա» տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել Է 2020 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում, օգոստոսի 3-ի դրությամբ առկա Է եղել 182 երկրներում (նույնքան, որքան մեկ շաբաթ առաջ):

«Գամմա» շտամը, որը սեպտեմբերին հայտնաբերվել Է Բրազիայում, այժմ շրջանառում Է 81 երկրներում, եւ անցած յոթ օրում դրանց թիվը նույնպես չի ավելացել: ԱՀԿ-ի տվյալներով՝ օգոստսի 3-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 198 778 175 դեպք, մահացել Է 4 235 559 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում