Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ուժերն ավելի քան 270 թալիբների են ոչնչացրել

Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ուժերն ավելի քան 270 թալիբների են ոչնչացրել

Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ուժերը (ANDSF) վերջին մեկ օրվա ընթացքում երկրի 16 նահանգներում ոչնչացրել են «Թալիբան» արմատական շարժման առնվազն 274 զինյալների, եւս 119-ը վիրավորվել են: Այդ մասին հաղորդել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

«Թալիբան»-ի երկու հարյուր յոթանասունչորս ահաբեկիչներ են սպանվել եւ 119-ը՝ վիրավորվել Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերի գործողությունների արդյունքում… վերջին 24 ժամվա ընթացքում»,-ասվում Է պաշտպանության նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: Աֆղանստանում ընթանում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:

Անցյալ շաբաթ հաղորդվել Է, որ խռովարարներն ընդհուպ մոտեցել են Հերաթին՝ երկրի հարավում գտնվող համանուն նահանգի կենտրոնին, ինչպես նաեւ մարտեր են մղում Լաշքարգահում՝ Աֆղանստանի հարավային մասի Գիլմենդի նահանգի գլխավոր քաղաքում: Անկայունությունը երկրում աճում Է մինչեւ սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին:

2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը եւ «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում