Չինաստանը հայտարարեց Իրանի հետ համատեղ ճնշումներին դիմակայելու պատրաստակամության մասին

Չինաստանը հայտարարեց Իրանի հետ համատեղ ճնշումներին դիմակայելու պատրաստակամության մասին

Չինաստանը պատրաստ է Իրանի հետ միասին ընդդիմանալ միակողմանի գործողությունների և հալածանքների քաղաքականությանը, ինչպես նաև պահպանել ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ զրույցում։
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների զրույցը տեղի է ունեցել չորեքշաբթի տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Չինաստանը մտադիր չէ արտահանել իր զարգացման մոդելը, բայց հուսով է օրինակ ծառայել Իրանի նման երկրների համար, որոնք ցանկանում են արագացնել զարգացումը և միևնույն ժամանակ պահպանել անկախությունը», - ասել է Վան Ին։

Նրա խոսքով՝ «Չինաստանը պատրաստ է համագործակցել Իրանի հետ՝ դիմակայելու միակողմանի գործողությունների և ոտնձգությունների ցանկացած քաղաքականությանը, պաշտպանելու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը և պաշտպանելու միջազգային արդարությունն ու անաչառությունը»։

Նա նշել է, որ Չինաստանը բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից առաջադրված համաշխարհային զարգացման նախաձեռնությանը , պատրաստ է աշխատել Իրանի հետ երկու երկրների միջև համապարփակ համագործակցության պլանի իրականացման ուղղությամբ և նպաստել նրանց ռազմավարական նոր արդյունքների ձեռքբերմանը։ 

«Չինաստանի կառավարությունը որոշել է պատվաստանյութերի ևս մեկ խմբաքանակ փոխանցել Իրան՝ իր բարեկամությունը հայտնելու իրանցի ժողովրդին», - ասել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում