Թրյուդոն հորդորել է Հռոմի պապին ներողություն խնդրել Կանադայի հնդկացիներից

Թրյուդոն հորդորել է Հռոմի պապին ներողություն խնդրել Կանադայի հնդկացիներից

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հորդորել է գալ Կանադա՝ ներողություն խնդրելու կաթոլիկ դպրոց-ինտերնատների համար, որտեղ հայտնաբերվել են հնդկացի երեխաների հարյուրավոր անանուն գերեզմաններ:

«Ես անձամբ խոսեցի Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի հետ՝ համոզելու համար, թե որքան կարևոր է բնիկ կանադացիներից ոչ միայն ներողություն խնդրելը, այլև դա Կանադայի հողի վրա անելը», – նրա խոսքերը մեջբերել է ABC News-ը:

Հունիսի 24-ին հայտնի դարձավ, որ կանադական Կամլուպս քաղաքում հնդկացիների համար նախատեսված նախկին դպրոցի տարածքում հայտնաբերվել են հարյուրավոր անանուն մանկական գերեզմաններ: Այսպիսով, ուսումնական հաստատությունում հայտնաբերված գերեզմանների թիվը մոտեցավ հազարին:

1876 ​​թվականին Կանադան ընդունեց Հնդկացիների մասին ակտը, որը թույլատրում էր բնիկների հողերի գրավումը՝ դաշնային կառավարության կարիքների համար: Վեց տարի անց փաստաթուղթը համալրվեց հատուկ դպրոցների ստեղծման վերաբերյալ ուղղմամբ։

Այս կրթական հաստատությունները ղեկավարում էր Կաթոլիկ եկեղեցին։ Հնդկացի երեխաներին բռնի տեղափոխում էին այնտեղ՝ նրանց կանադական հասարակությունում ինտեգրելու համար: Առնվազն 150,000 երեխա է մուտք գործել այդպիսի դպրոցներ: Նշվում է, որ շատ աշակերտներ են ենթարկվել ֆիզիկական, սեռական և հուզական բռնության: Բացի այդ, երեխաները զրկված են եղել բժշկական օգնությունից: Վիճակագրության համաձայն, առնվազն 4 հազար աշակերտ է մահացել ծեծից և հիվանդություններից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում